Լոնդոնում ավարտվել է London Chess Classic շախմատային գերմրցաշարը: Հայաստանի շախմատի առաջատար Լևոն Արոնյանը վերջին տուրում զիջել է Վեսելին Տոպալովին ու չորս միավորով բաժանել 4-9-րդ տեղերը:
Մրցաշարում հաղթել է ամերիկացի ՈՒեսլի Սոն. նրա ակտիվում է վեց միավոր: London Chess Classic-ը Grand Chess Tour 2016-ի վերջին մրցաշարն էր: Ընդհանուր հաշվարկով Լևոն Արոնյանը զբաղեցրել է չորրորդ հորիզոնականը, իսկ գլխավոր հաղթողը դարձյալ նույն ամերիկացի գրոսմայստերն է:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ